Թվային հարթակ Հանրային պաշտպանի գրասենյակի թվային ծառայությունների հարթակ
Վերադառնալ

Հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել հարթակ և ուղարկել դիմումը
Նախ՝ ուշադիր կարդացեք նկարագրությունը, այնտեղ նշված է ինչպես ներկայացվող տվյալների, այնպես էլ հայտի ուսումնասիրման գործընթացի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն։ Այնուհետև՝ Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականացման առաջարկվող տարբերակներից մեկը։ Լրացրեք պահանջվող տվյալները։ Ստուգեք տվյալները, համոզվեք, որ լրացված տվյալներում չկան վրիպակներ/թերություններ, իսկ առկայության դեպքում՝ խմբագրեք դրանք։ Սեղմեք «Հանձնել դիմումը» կոճակը և կտեսնեք դիմումը հաջողությամբ ուղարկելու մասին հաղորդագրություն։
Ինչպե՞ս կարող եմ հետևել դիմումի ընթացքին
Հայտի առաջին էջում՝ «Դիմողի տվյալներ» հատվածում Դուք տրամադրում եք կապի հետևյալ միջոցները՝ հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։ Միաժամանակ, հարթակի անձնական էջի «Դիմումներ» բաժնում կտեսնեք հայտի կարգավիճակի փոփոխությունները։ Հետևեք էլ․ փոստի նամակներին՝ հայտի կարգավիճակի փոփոխությունների մասին ծանուցումները բաց չթողնելու համար և ուշադիր եղեք, քանի որ դրանք կարող են ենթադրել Ձեր կողմից գործողություն, օրինակ՝ խմբագրել հայտը։
Ի՞նչ է ներառում տրամադրվող իրավաբանական օգնությունը
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է1) խորհրդատվությունը հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալիրավաբանական տեղեկատվության տրամադրում. 2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Ո՞ւմ է տրամադրվում անվճար իրավաբանական օգնություն
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց և նշված կարգով՝ - «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված 16 խումբ անձանց՝ իրենց դիմումի հիման վրա, - քրեական հետապնդման ենթարկվող անձանց (կասկածյալ կամ մեղադրյալ)՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ վարույթն իրականացնող մարմնի (քննիչի, դատարանի) որոշման կամ դիմումի հիման վրա, - անգործունակ ճանաչվող անձանց՝ վարույթն իրականացնող դատարանի որոշման հիման վրա:
Ո՞ր դեպքում չի կարող ցուցաբերվել իրավաբանական օգնություն
Անվճար իրավաբանական օգնություն ցույց չի կարող տրվել1) ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ կորպորատիվ վեճերով). 2) նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ. 3) եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ: Անվճար իրավաբանական օգնություն կարող է չցուցաբերվել նաև ակնհայտ անօրինական և անհիմն պահանջի գործերով, երբ անձը հանդես է գալիս հայցվոր կամ դիմող կողմում: Անվճար իրավաբանական օգնություն կարող է չտրամադրվել, իսկ ցուցաբերվող օգնությունը կարող է դադարեցվել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով, փաստաբանի վարքագծի կանոնագրքով, հանրային պաշտպանի գրասենյակի կոնոնակարգով, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կազմակերպելու մասին կարգով նախատեսված դեպքերում և հիմքերով:
Ո՞ր դեպքում է անձը համարվում վճարունակ և նրան չի տրամադրվում անվճար իրավաբանական օգնություն
Վճարունակ է համարվում այն անձը, որը ունի բավարար եկամուտ, համատեղ բնակվող աշխատող ընտանիքի անդամ, ինչպես նաև բացի անձնական բնակարանից, որպես սեփականություն ունի այլ անշարժ գույք կամ նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (մեկ միլիոն ՀՀ դրամը) գերազանցող արժեքի փոխադրամիջոց: