Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել հարթակ և ուղարկել դիմումը
Նախ՝ ուշադիր կարդացեք նկարագրությունը, այնտեղ նշված է ինչպես ներկայացվող տվյալների, այնպես էլ հայտի ուսումնասիրման գործընթացի և ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն։ Այնուհետև՝
Սեղմեք «Դիմել առցանց» կոճակը և մուտք գործեք «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով՝ ընտրելով նույնականացման առաջարկվող տարբերակներից մեկը։
Լրացրեք պահանջվող տվյալները։
Ստուգեք տվյալները, համոզվեք, որ լրացված տվյալներում չկան վրիպակներ/թերություններ, իսկ առկայության դեպքում՝ խմբագրեք դրանք։
Սեղմեք «Հանձնել դիմումը» կոճակը և կտեսնեք դիմումը հաջողությամբ ուղարկելու մասին հաղորդագրություն։
Ինչպե՞ս կարող եմ հետևել դիմումի ընթացքին
Հայտի առաջին էջում՝ «Դիմողի տվյալներ» հատվածում Դուք տրամադրում եք կապի հետևյալ միջոցները՝ հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։ Միաժամանակ, հարթակի անձնական էջի «Դիմումներ» բաժնում կտեսնեք հայտի կարգավիճակի փոփոխությունները։ Հետևեք էլ․ փոստի նամակներին՝ հայտի կարգավիճակի փոփոխությունների մասին ծանուցումները բաց չթողնելու համար և ուշադիր եղեք, քանի որ դրանք կարող են ենթադրել Ձեր կողմից գործողություն, օրինակ՝ խմբագրել հայտը։